• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են Դատախազություն

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են ԴատախազությունՍահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանիի աջակիցները շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, իսկ իշխանության աջակիցները հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք հեռացող Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում։

Իշխանության աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։





«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ–ն արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը դատարանը սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 67


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր