• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեսանյութ.ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է. Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, ուրեմն ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ

Տեսանյութ.ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է. Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, ուրեմն ազատազրկումը չի կարող լինել իրավաչափՐոպեներ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը, որով վիճարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի / Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները/ և 135-րդ հոդվածի / Խափանման միջոց կիրառելու հիմքերը/ 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը 135-րդ հոդվածից առանձին չի կարող դիտարկվել։

«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 35


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր