• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Գիտե՞ք, որ չի կարելի լվանալ միսը նախքան եփելը

Գիտե՞ք, որ չի կարելի լվանալ միսը նախքան եփելը
Նախքան ջերմամշակումը միսը լվանալը վատ միտք է, եւ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կոչ են անում հրաժարվել այդ վտանգավոր սովորությունից։

Բանն այն է, որ միսը լվանալու սովորությունը, մասնագետների խոսքով, կարող է մեծացնել թունավորվելու ռիսկը։ Շատ հաճախ հում միսը վարակված է վտանգավոր բակտերիաներով, ինչպիսին են Salmonella-ն, Campylobacter-ն ու Clostridium perfringens-ը։ Երբ մենք մսի կտորը պահում ենք հոսող ջրի տակ, ջրի կաթիլների հետ միասին բակտերիաները տարածվում են ամբողջ խոհանոցում, հայտնվում են ամենամոտ գտնվող իրերի մակերեսին եւ մթերքի վրա։ Հաճախ անգամ շատ մանրակրկիտ մաքրությունը չի կարող վերացնել այդ բակտերիաները։

Գիտափորձի շրջանակում գիտնականները հրավիրել էին 300 կամավորների, որոնք պետք է պատրաստեին ուտեստներ հավի մսից ու աղցան։ Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի․ առաջին խումբը լվացել էր միսը, իսկ երկրորդը՝ ոչ։ Անհրաժեշտ էր նաեւ կտրատել միսն առանձին տախտակի վրա եւ շատ լավ լվանալ ձեռքերն ուտեստները պատրաստելուց հետո։ Երկու խմբերի մասնակիցներին տրված միսը պարունակում էր E.coli բակտերիաներ։

Հում միսը լվացած մասնակիցների 26 տոկոսի դեպքում բակտերիաները հետագայում հայտնաբերվել էին նաեւ աղցանի մեջ։

Փորձագետները կազմել են գործողությունների ցանկը, թե ինչպես է անհրաժեշտ վարվել հում մսի հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել այլ մթերքների աղտոտումից։

Խորհուրդ է տրվում պատրաստել միսը մնացած բոլոր ուտեստները պատրաստելուց հետո։

Արգելվում է լվանալ հում միսը և նախքան մսի հետ կոնտակտից հետո որեւէ բանին դիպչելը անհրաժեշտ է օճառով լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ առնվազն 20 վայրկյան շարունակ։

Թռչնամիս պատրաստելիս այն անհրաժեշտ է տաքացնել մինչեւ առնվազն 73 աստիճանն ըստ Ցելսիուսի․ միայն այդ ժամանակ կոչնչանան վտանգավոր բակտերիաները։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 53


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր