• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական  տվեց
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել Է իր հրաժարականի մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- հայտարարել է Բախտաձեն։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշել է, որ «մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»:

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:

Ռիա-Նովոստի գործակալության տեղեկացմամբ՝ նոր վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում առավելագույն արդյունքներն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 71


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր