• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ.հաղթանակած ժողովուրդը չի կարող ընկրկել ատելություն սերմանողի առջև

Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ.հաղթանակած ժողովուրդը չի կարող ընկրկել ատելություն սերմանողի առջև
Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին.

«Սիրելի արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն:Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց եւ հերոսաբար զենքով պաշտպանեց այն:

Ջերմությամբ եւ հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու եւ պայքարելու հանուն հաղթանակի եւ անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը եւս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, որոնք իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաեւ սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որեւէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որեւէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջեւ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 57


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր