• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Գիտելիքի և դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգիկ Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։



Շնորհավորական ուղերձի տեքստը՝ ստորեւ․



«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների: Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝ Աստվածապարգև հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը դիտարկելով հայոց ինքնության պահպանության կոչված զինվոր և դպրոցը՝ որպես ազգի հարատևման անխորտակելի ամրոց:



Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր և անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները:



Այս նվիրական օրը ուժ և եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպյան ոգով և ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթության և դաստիարակության ասպարեզում: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից:



Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետևողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջև, որպեսզի հասակ առնեք իբրև հավատավոր, լուսավոր անձեր` զորավոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով և նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ: «Տերն է տալիս իմաստությունը, և Նրանից են բխում գիտությունն ու հանճարը» (Առակ. Բ 6), - ասում է Սուրբ Գիրքը: Աղոթում ենք, որ Բարին Աստված առատապես օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստվածահաճո ճանապարհներով և ձեզ փոխանցված գիտելիքը ծառայեցնելու ի բարին: Թող Բարձրյալի հովանու ներքո նոր ուսումնական տարին արգասավորվի նորանոր ձեռքբերումներով ի պայծառություն մեր հայրենիքի և ի զորացումն հայոց կյանքի»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 17


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր