• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեսանյութ. Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Վանեցյան

Տեսանյութ. Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Վանեցյան
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատամամբ որևէ գործողություն չի իրականացվել։

«Նրա մերձավորներից Կարեն Խաչատրյանը բերման կենթարկվի, սակայ այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ»,–ասաց Վանեցյանը և հավելեց, որ այսօր մինչև օրվա ավարտը ԱԱԾ–ն հայտարարությամբ հանդես կգա և հանրությանը կներկայացնի գործի վերաբերյալ բոլոր մանարամասները։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործի շրջանակներում վաղ առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում և առանձնատներում։ ԱԱԾ տնօրենը խոստացավ, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 52


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր