• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները

Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները
Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում անդադրում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Փաշինյանը նշեց, որ վշտացած է նախորդներից ժառանգած հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակից եւ միջազգային ընկալումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել. քանի որ 30 տարի ոչ միայն պաշտոնյաներ, ինստիտուներ են փոխվել, եւ մեզ թվացող ակնհայտ ճշմարտությունը կորչում է: Սակայն այն ներկայացնելով՝ անհրաժեշտ է հիշել հարցի նրբությունների մասին:

Վարչապետի խոսքով՝ զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, եւ պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը, հիշեցրեց վարչապետը: Նա որպես օրինակ բերեց այն, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչները կարող են գնալ Թբիլիսի, այնտեղ արտադրանք վաճառել, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից վտարում են միայն հայկական արմատներ ունենալու պատճառով: «Սա ավելի մեծ պատկերացում է տալիս, քան բազմաժամյա դասախոսությունները»,- նշեց Փաշինյանը:

Նրան խոսքով՝ բոլորը մոռացել են, որ բանակցություններում նախապես 3 կողմ է եղել, եւ ըստ էության, սա միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է: «Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, եւ ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Ղարաբաղն է Ադրբեջանի կազմից դուրս եկել, եւ դա չպետք է զարմանք հարուցի»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 67


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր