• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Դավադրություն կազմակերպած մարզիկներն իրենց որոշման մեջ անփոփոխ էին․Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Դավադրություն կազմակերպած մարզիկներն իրենց որոշման մեջ անփոփոխ էին․Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը որոշել է հրաժարական տալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այսօր հրավիրված ասուլիսին Լևոն Ջուլֆալակյանը հայտարարեց իր որոշման մասին և խոսեց պատճառներից; 

«Ստեղծվել է մի պահ, որ մի մասի համար գուցե ուրախ կլինի, երկրպագուների համար տհաճ կլինի, բայց պահը հասել է, ոչ մի բան պատահական չի լինում։ Այո, ես հրաժարական եմ տալիս, տալիս եմ լիքը պատճառներից ելնելով»,-ասաց Ջուլֆալակյանը։

Նա նշեց, որ իր աշխատանքային 20 տարիներից ավելին գլխավորել է ազգային հավաքականը և այդ ընթացքում հասել են հաջողությունների, որոնք տարեցտարի ավելացել են։

«20 տարիների աշխատանքի ընթացքում 70 մեդալ է ձեռք բերվել, որոնք հիմնականում Եվրոպայի, աշխարհի, համաշխարհային ուսանողական խաղերի, օլիմպիական խաղերի մեդալներ են: Բացարձակ խնդիր չեմ ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի, ոչ էլ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ կապված։ Երեք ղեկավար կողմերի համար էլ հաճելի չէր իմ հրաժարականի պահը, ոչ մեկ կողմ չէին, բայց որոշումը ես եմ կայացրել և հուսով ու համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է»,-ասաց նա։

Ջուլֆալակյանը նշեց, որ հիմնականում պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունեցել տարաձայնություններ։

«Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, որ հավաքը, ուսումնամարզական պլանը իրենց ցանկություններով կազմի, մրցումների վայրը, մասնակիցների կազմը ՝ ովքեր մրցումներին մասնակցեն, ովքեր՝ ոչ, իրենց ցանկություններով լինի։ Պարզ ասած՝ կազմակերպվում էր դավադրություն․․․ ինչն է պատճառը՝ ինչ-որ տեղ ինձ հասկանալի է, ինչ-որ տեղ անհասկանալի, բայց փաստ է, որ եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը և նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը իմ հնարավորության անձնավորությունը հաստատ չի կարող»,-ասաց նա։

Ըստ նրա, ինքն ամբողջ աշխատանքային տարիների ընթացքում եղել է թե՛ իր և թե՛ բոլորի նկատմամբ պահանջկոտ, պահպանել է կարգուկանոն, ձգտել է հասնել լավագույն բարձր արդյունքների։

«Հիմա եթե կան հավաքականում մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ լիարժեք տիրապետում են և՛ մարզչական, և՛ մարզիկի գործին՝ ոնց պետք է պատրաստվեն, ելույթ ունենան, նման պարագայում մարզիչի դերը վերանում է և նման պարագայում չեմ կարող շարունակել իմ աշխատանքը։ Որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքները նորից շարունակական լինեն, ես ցանկանում եմ, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, ավելի պատրաստված մարզիչ, որ կարողանա հասկանա նման հոգեբանությունը թիմի, ավելի լավ պատրաստի և ավելի շատ մեդալներ բերի, ուրախացնի երկրպագումներին, ազգին։ Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ, տրվել եմ լիարժեք՝ և՛ հոգեպես, և՛ առողջականով ու նվիրվածությամբ»,-ասաց նա։ 

Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ոչ մեկին չի ուզում մեղադրել։ «Տա Աստված, ամենքն իրենց ճշտով շարժվեն և առաջ գնան»,-ասաց նա և հրաժարվեց կոնկրետ անուններ տալ։

«Դրա համար ես չեմ կարող նման երևույթների պարագայում փորձել աշխատել այն կազմի հետ, որը ինչ-որ տեղ ներքին խոհանոցում կազմակերպում է, թե որ մարզումներին ով մասնակցի, ով չմասնակցի. դա ինձ երբեք պատիվ չի բերի։ Մարզիչների պարագայում էլ իրենք էլ ցայտնոտի մեջ են, որ ճիշտ չի լինի: Ինձ ասացին, որ եթե կարողանայիք ձեր ինքնասիրությունը կողքի դնել... ես չեմ կարող նման իրավիճակում փորձել շարունակել աշխատել»,-ասաց նա։

Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել էր հուլիսի 15-ից։ «Օր-օրի մտածված քայլերը ավելացնում էին, ամեն ինչ արվում էր, որ ինձ հիասթափեցնեն, թիմը բաժանված էր երկու մասի, և մթնոլորտը ինձ համար տհաճ էր, շուտ կհրաժարվեի, բայց Ըմբշամարտի ֆեդերացիան էր դեմ. աշխատանքներ տարան, մանրամասնորեն ամեն ինչ փորձեցին հասկացնել այդ մարզիկներին, որ դավադրություն էին կազմակերպել, բայց ստացվեց, որ իրենք իրենց որոշման մեջ մնացին անփոփոխ։ Ազգայն օլիմպիական կոմիտեի կողմից էլ են քայլեր արվել՝ Ծառուկյանն ասել է՝ մի հրաժարվի, պետք չի, կարողացել եմ բացատրել, իմ մոտեցումը, հիմնավորումը: Նույնը՝ նախարարությանը»,-մանրամասնեց Ջուլֆալակյանը:

Նա հավելեց, որ հրաժարականից հետո որոշել է հանգստանալ, բայց մարզական գործունեությունից չի հեռանա։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 54


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր