• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար

Եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համարԵթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, ուրեմն հանքը միանշանակ պետք է շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործմանը։

«Բնականաբար բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, իսկ փորձաքննությունն այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ. մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր կան, մյուս մասը համարի, որ այն խնդրահարույց է, այսինքն շատ նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ամբողջությամբ չի ծանոթացել հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին։

«Նայել եմ եզրակացության առաջարկների մասը. այն է՝ 16 մեղմման միջոցառումների կիրառման դեպքում ռիսկերիը դառնում են կառավարելի եւ եթե ընկերությունը պատրաստ է այդ քայլերն իրականացնել, նշանակում է այդտեղ որեւէ խնդիր չի առաջանա։ Եվ եթե մենք նման իրավիճակում թույլ չտանք Ամուլսարը շահագործվի, նշանակում է այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք»,–ասաց նա։

Թունայանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ այս փորձաքննության հիման վրա կառավարությունը պետք է որոշի՝ թույլ տա հանքը շահագործել, թե՞ ՝ ոչ, մինչդեռ փորձաքննություն ըստ պատգամավորի, ցույց է տալիս, արդյոք կառավարությունը հիմք ունի հանքը փակելու, թե՞է ոչ։ «Այսինքն այն մարդիկ, որոնք հիմա հանքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում, փաստացի այդ ընկերությանը թույլ չեն տալիս աշխատել, ինչը ընկերության շահերի ոտնահարում է»,–ասաց նա։

Պատգամավորի գնահատմամբ, եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար եւ վատ ազդակ պոտենցյալ ներդրողների համար։

Թունյանը նշեց, որ իր համար այս պահին տնտեսական ռիսկերն ավելի մեծ են եւ տեսանելի, քանի բնապահպանական ռիսկերը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 32


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր