• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի.դուք ստեղ տեղ չունեք, գնացեք. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին

Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի.դուք ստեղ տեղ չունեք, գնացեք. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներինՔանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին:



«Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, նշանակում է՝ պիտի հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ, այստեղ այլ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա:

Զոհրաբյանին ուղեկցում էր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս նշեց՝ ակցիայի մասին տեղեկացել են, եկել են՝ տեղում հասկանալու՝ ինչ է կատարվում:

Ակտիվիստներից մեկը, մոտենալով պատգամավորներին, դժգոհեց՝ ինչու ժամանակին թույլ տվեցին, որ այգին շահագործվի:



«Էն ժամանակ թույլ չտայիք, հիմա ժողովուրդը իրա կարծիքը ասում ա, դուք ստեղ տեղ չունեք, գնացեք»,- ասաց նա:

Զոհրաբյանն արձագանքեց.

«Դուք նաև «Լուսավորին» նույն հարցը ուղղեցիք: Ես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր եմ, դու ստեղ տեղ չունես»:

Ակտիվիստը կրկին նշեց.

«Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի»:



Էնֆիաջյանը նշեց, որ ակտիվիստը պարզապես տեղեկացված չէ:

«ԲՀԿ-ն երբևէ թույլ տալ-չտալու հարցեր չի քննարկել»,- ասաց նա:

Զոհրաբյանը մոտեցավ ոստիկաններին՝ հասկանալու՝ ինչո՞ւ են փակվել ԱԺ այգու դարպասները:

Ավելի ուշ նա ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց՝ իրեն հայտնել են, որ կա նախագահի հրաման, համաձայն որի՝ նման իրավիճակներում այգին դադարում է հանրային տարածք լինել, ապա խոստացավ ծանոթանալ այդ հրամանին: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 34


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր