• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որ Սամվել Բաբայանի հետ հանդիպենք

Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որ Սամվել Բաբայանի հետ հանդիպենքԱրցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ։

«Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել՝  չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի մենք երկուսով նստենք։ Ես հնարավորություն ունեմ հանդիպելու Սամվել Բաբայանի հետ։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»,–ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջերս պատահական հանդիպել և զրուցել է Սամվել Բաբայանի հետ։

«Եթե փողոցում տեսնում ենք՝ բարևում ենք, սրճարանում տեսնում ենք՝ զրուցում ենք, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»,– ասաց նա։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 35


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր