• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Թյուրիմացություն էր եղել. «Պոբեդան» կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից

Թյուրիմացություն էր եղել. «Պոբեդան»  կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից
Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է, զրույցում ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։

«Ճիշտն ասած՝ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չեմ, դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց ես ձեզ ասեմ, որ թյուրիմացությունը հարթվել է, և կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել», - ասաց Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ ամառային սեզոնին «Պոբեդա» լոուքոսթերի չվերթների քանակն ավելացրել է և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն նաև ձմեռվա ընթացքում։

«Աշխատանքային գործընթացում թյուրիմացություններ լինում են, բայց կարևորը՝ երկկողմանի ու ջերմ մթնոլորտում լուծվի այդ թյուրիմացությունը», - ասաց նա։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 67


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր