• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Պարզվել է` որն է պատճառը Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման. մի մասը օդանավակայանում, մի մասը՝ հյուրանոցներում

Պարզվել է` որն է պատճառը Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման. մի մասը օդանավակայանում, մի մասը՝ հյուրանոցներումՀուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին  հայտնեց  Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Վերջինս նշեց, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։





«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասաց նա։ Մովսեսյանի խոսքով՝  ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։

Մովսեսյանը տեղեկացրեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։

 Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու քաղաքացիների կեցության հարցը,  Մովսեսյանը պատասխանեց.

«Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ասում ենք ինչով հնարավոր է՝ կաջակցենք, բայց պետք է հասկանալ, որ դեսպանությունն առանձին բյուջե չունի քաղաքացիների հյուրանոցային ծախսերը հոգալու համար»։

 Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

 Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ  և հակառակ ուղղությամբ չվերթները։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 63


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր