• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ապրիլյան պատերազմի փաստաթղթերն ուսումնասիրելիս ուշագրավ նորություններ են ի հայտ եկել

Ապրիլյան պատերազմի փաստաթղթերն ուսումնասիրելիս ուշագրավ նորություններ են ի հայտ եկել
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատում է իր հաստատած գրաֆիկով, իսկ թե պաշտոնյաները երբ կգան, երբ չեն գա, դա հիմա քննարկելու թեմա չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով, ամենակարեւորը նախապատրաստական փուլն է, որը համարյա ավարտին է մոտենում. ««Արդեն պատրաստվում ենք քննելու փուլին: Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի անդամները մշտապես կլինեն Երեւանում: Երբ մենք պատրաստ լինենք մարդ կանչելու, կասկած չունենաք, աշխարհի որ ծայրում էլ լինեն հանձնաժողովի անդամները, նրանք կգան եւ կմասնակցեն այդ նիստերին»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ փուլը կսկսվի մինչեւ սեպտեմբեր:

«Մենք հիմա փաստաթղթերն ենք ուսումնասիրում, որ ճիշտ հարցեր տանք»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Հարցին, թե ինչ է անելու հանձնաժողովը, եթե նախկին պաշտոնյաներն անտեսեն հանձնաժողովի հրավերն ու չգան, նա պատասխանեց. «Լավ չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետեւ այստեղ բարոյականության խնդիր կա: Հրաժարվել նշանակում է թաքցնել: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կընտրի այդ ճանապարհը»:

Քոչարյանը նշեց, որ փաստաթղթեր ուսումնասիրելու ընթացքում ուշագրավ նորություններ ի հայտ եկել են, սակայն կոնկրետ իր համար անակնկալներ չեն եղել. «Ինձ համար ոչ այնքան անակնկալ են եղել, բայց կարծում եմ՝ հանձնաժողովի անդամների մի մասի համար գուցե այո»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 40


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր