• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Դատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով

Դատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Վերջինս տեղեկացրեց, որ բողոքը ներկայացրել են ամսվա սկզբին։

Բանն այն է, որ թե Քոչարյանի եւ թե Գեւորգյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի՝ իրենց պաշտպանյալների գույքի վրա կալանք դնելու որոշումը։ Երկու դեպքում էլ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը. գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր, այլ գտնվում էր դատարանում։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 70


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր