• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով. կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով. կարող է դուրս գալ ՆԱՏՕ-իցԹուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների հետ կապված իրավիճակի պատճառով, ինչը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է, գրում է գերմանական Focus Online շաբաթաթերթը:

Քաղաքագետ Թոմաս Եգերի կարծիքով՝ Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով։

«Ռուսաստանից սպառազինություն գնելու առնչությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է օրենքը: Նա կարող է երկարաձգել պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետը, սակայն կանխել այն չի կարող»,- ընդգծել է քաղաքագետը:

Անկարան, իր հերթին, կարող է արձագանքել պատժամիջոցներին՝ ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալով, կարծում է փորձագետը:

«Դաշինքի համար դա մեծ աշխարհառազմավարական կորուստ կլինի»,- հայտնել է նա:

Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Եգերը բացատրել է, որ այս կոնֆլիկտի ելքը կախված կլինի նրանից, թե ում մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտեսնի իր քաղաքական ապագայի երաշխիքը:

Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հետ գործարքի շնորհիվ աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը կշարունակի աճել, ռուս զինվորականները հասանելիություն կստանան գաղտնի տվյալներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 74


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր