• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Մախաթը պարկում թաքցնելը հնարավոր չէ.«մուննաթ-զուննաթ»՝ Վենետիկի հանձնաժողովի հասցեին.«Հրապարակ»

Մախաթը պարկում թաքցնելը հնարավոր չէ.«մուննաթ-զուննաթ»՝ Վենետիկի հանձնաժողովի հասցեին.«Հրապարակ»«Երեկ առավոտից համացանցն աղմկում էր Վենետի­կի հանձնաժողովի եզրա­կացության հետ կապված: Մինչ հանրությունը սպասում էր, որ պաշտո­նական արձագանք կլինի որևէ պատկան մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, հրապարակվեց Արդա­րադատության նախարարության պատասխանը, որի վերնագրից արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչ բովանդակություն ունի: «Ի պա­տասխան Վենետիկի հանձնաժողո­վի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների»: Իսկ տեքստն ուղղակի վկայում է այն մասին, որ ասելիքը բացակայում է: Ավելի ճիշտ՝ ողջ ասելիքը կենտրո­նացված է երկու հանգամանքի վրա: Մեկը, թե «առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմա­նիորեն շահարկող անձանց շրջանա­կին»: 



Այսինքն՝ Արդարադատության նախարարությունը վրդովված է ոչ այնքան զեկույցի բովանդակությունից, որքան այն փաստից, որ արտահոսք է եղել: Մինչդեռ ակնհայտ է, որ նման կարևոր հարցում հնարավոր չէր լինի «մախաթը պարկում թաքցնել»՝ վաղ, թե ուշ այն հասանելի էր դառնալու հանրությանը: Եվ առնվազն տարօ­րինակ է, որ իրեն «ժողովրդի իշխա­նություն» հռչակած կառավարությունը ծանր է տանում այն, որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ փաստի մասին: 



Եվ հայտարարության երկրորդ մեսիջը. նախարարությունը մանրակրկիտ ներկայացնում է, թե ում հետ են իրենք և մասնավորապես նախարարը հանդիպել «եվրոպաներում»՝ նշելով անուններ. Թորբորն Ցագլանդ, Ջիանի Բուքիքիո և այլք, ում այս գաղափարներն «առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են»: 



Իսկ «ինչ վերաբե­րում է Սահմանադրական դատա­րանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել»:



Այս մուննաթ-տեքստից հաս­կացվում է, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ներկայացրել ենք, դուք լսել եք, հիմա ի՞նչ եք նման հայտարարություն անում: Իսկ սա նշանակում է, որ իրենց թվում է, թե երբ եվրոպացիները լսում և լռում են, ուրեմն համաձայն են լսածի հետ: Կամ էլ՝ պարզապես կարծում են, որ իրենք այնքան լավն են, որ իրենց ամեն ասածի հետ եվրոպական կառույցնե­րը պետք է անխոս համաձայնեն: Եվ վերջում Արդարադատության նախա­րարությունը սպառնում է. «Հարցի վե­րաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»: Հավանաբար, հիմա էլ եվրոպական կառույցներին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



    скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 36


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր