• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ահազանգˋ իշխանություններին.Դատապարտում ենք Դոնալդ Տուսկի` ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը

Ահազանգˋ  իշխանություններին.Դատապարտում ենք Դոնալդ Տուսկի` ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումըԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հարցին՝ Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:

«Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը: Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով:

Զսպումը կարևոր է, ինչպես նաև խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։ ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- ասել էր Դոնալդ Տուսկը։ ԵՄ-ի պաշտոնյայի հայտարարությունը խավիարային դիվանագիտության ամբողջական շարունակության կոնտեքստում է տեղավորվում, և պետք է արձանագրենք, որ Ադրբեջանում արված հայտարարությունները հակասում են ԵՄ-ի որդեգրած քաղաքականությանը: Արձանագրենք, որ պարոն Տուսկի հայտարարությունը իր մեջ պարունակում է վտանգավոր եզրույթներ:

Մասնավորապես՝ 1. Դոնալդ Տուսկի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը: ԵՄ պաշտոնյան չի հստակեցրել, թե ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, արդյո՞ք ԵՄ պաշտոնյան նկատի ունի ներկայիս Ադրբեջանի սահմանները, թե նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը:

2.Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ ԵՄ-ն պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության: Ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանի պես ամբողջատիրական երկրին նախապատրաստել խաղաղության, երբ Ռամիլ Սաֆարովը եվրոպական երկրում կացնահարում է հայ սպային, Սաֆարովին բանտ նստեցնելու փոխարեն՝ տեղափոխեցին Ադրբեջան և տվեցին հերոսի կոչում: Հարգելի՛ պարոն Տուսկ, սա կարծեմ եվրոպական երկրների որդեգրած քաղաքականությանը հակասող գործընթաց է։

3.Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ իրենց համար առանցքային է պետականաշինության հիմքում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար ազատությունը և մտերիմ հարաբերություններ ձևավորումը Ադրբեջանի պես բռնապետական երկրի հետ, որտեղ մասսայաբար խախտվում են մարդու իրավունքները, որտեղ տեղի են ունենում բիրտ ռեպրեսիաներ՝ ազատ խոսքի ու ԶԼՄ-ների նկատմամբ:

Ստացվում է՝ ԵՄ-ն որդեգրել է մի քաղաքականություն, բայց անում է իրենց իսկ սկզբունքներին ու արժեքներին հակառակ քայլեր: «Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը, և սա առաջին հերթին ահազանգ է ներկայիս իշխանություններին, որ տարածաշրջանային ներկայիս լարվածության ֆոնին վարեն ճիշտ աշխարհաքաղաքականություն դաշնակից երկրների հետ և առաջնորդվեն ընդգծված հայամետ դիրքորոշմամբ:



«Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 29


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր