• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համար

Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համարՇատ կարեւոր է նոր ավիաընկերություններ Հայաստան բերելը. երբ ես աշխատանքի անցա, խոստացա, որ Հայաստանը կճանաչվի ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ես շատ հպարտ եմ, որ չկա աշխարհում քաղավիացիայի պետ, որը չիմանա Հայաստանի մասին: Ես համարյա բոլորի հետ շփվել եմ ու դա կոնկրետ արդյունքների բերել է: Օրինակ, «Կապա» ընկերությունը, որ վերլուծություններով է զբաղվում ավիացիայի ոլորտում, ինքը հետազոտել է մեր շուկան, ապացուցել է, որ մենք  շուկա ունենք, հնարավորություններ ունենք նոր ընկերություններ բերելու, եւ այդ վերլուծությունն ուղարկել է որոշում կայացնողներին»,-ասաց նա:





Տաթեւիկ ռեւազյանը կարեւորեց փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այս տարի գրանցել են երկու փոքր օդանավ. «Նաեւ մտադիր ենք օրենքը փոխել, որովհետեւ այսօր գրեթե անհնար է գնացել գերթեթեւ օդանավերը Հայաստանում:

Շատ կարեւոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ: Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, եւ օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ:

Մենք առաջարկում ենք օդի փողը հանել, նոր ուղղությունների համար, որովհետեւ երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքն ընդունենք, միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը:

Օրինակ, «RyanAir»-ը պատվիրել է 226 հատ «Մաքս» օդանավ, եւ եթե ուշացում լինի, հնարավոր է՝ իրենք էլ ավելի ուշ մուտք գործեն մեր շուկա»,-ընդգծեց Տաթեւիկ Ռեւազյանը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 57


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր