• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վորոնեժի օդանավակայանում այրել են Հայաստանից բերված 500 ծաղիկ

Վորոնեժի օդանավակայանում այրել են Հայաստանից բերված 500 ծաղիկՎորոնեժի միջազգային օդանավակայանում կանխել են ՌԴ ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը, որոնք դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ ֆիտոսանիտարական փաստաթղթեր չեն ունեցել: Այս մասին հայտնել են «Ռոսսելխոզնադզորի» Վորոնեժի եւ Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունից: 

Գերատեսչության տեղեկություններով՝ Հայաստանից ժամանած ուղեւորներից մեկի ձեռքի եւ հանձնած ուղեբեռում գտել են ծաղիկների խմբաքանակ: Պարզվել է, որ 3560 բույսի մի մասի՝ 500-ի համար տղամարդը համապատասխան հավաստագրեր չուներ, ինչն ուղղակիորեն օրենսդրության խախտում է:

Մասնավորապես՝ չի թույլատրվում ֆիտոսանիտարական բարձր ռիսկի արտադրանքի ներկրումն առանց կից հատուկ փաստաթղթերի, քանի որ ծաղիկները բույսերի կամ միջատների համար վտանգավոր հիվանդությունների պոտենցիալ աղբյուր են: Օրինակ՝ խոսքը կարող է վերաբերել  ՌԴ տարածքում չգրանցված  ծաղկային տրիպսին, դարչնա-մարմարագույն փայտոջիլներին եւ այլն:

Ապրանքի մի մասը, որի համար տերը հավաստագիր չի ունեցել, առգրավվել է: Միջազգային օդանավակայանի աշխատակիցներն այդ բույսերն այրել են: Կարանտինի ենթակա արտադրանքի ներկրման կարգի խախտման համար ուղեւորի անվամբ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 10.2 հոդվածով: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 76


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր