• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ կանչեր շտապօգնությունում

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ  կանչեր շտապօգնությունումՄի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ  կանչեր շտապօգնությունումՇտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ, ինչի համար էլ երբեմն ստիպված սպասարկում է կանչեր, որոնք շտապօգնության գործառույթների մեջ չեն մտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը

«Լինում են դեպքեր, երբ բնակիչն օրական 4-5 անգամ զանգում է շտապօգնություն տարբեր պատճառներով, և մենք պարտավոր ենք գնալ: Մյուս կողմից, շատ են լինում անհեթեթ զանգեր. լինում են դեպքեր, երբ կանչի վայր հասած շտապօգնության բրիգադին բնակիչն ասում է՝ մեկ բաժակ ջուր տուր կամ էլ ջահի միջի վառված լամպը փոխիր»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ նման կանչերը բավականին դժվարացնում են իրենց աշխատանքը, քանի որ մերժելու տարբերակ չկա, իսկ շտապօգնությունն աշխատում է բավական լարված: Ըստ նրա՝ նման զանգերի սպասարկումը երբեմն կարող են մի փոքր ուշացնել անհետաձգելի կանչերով պայմանավորված, սակայն, ի վերջո, պարտավոր են գնալ կանչի հետքերով: Այնուամենայնիվ, Ստեփանյանը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն, և ինչ-որ ելք գտնվի:

«Որոշ հասցեներում կան թմրամոլներ, ոգելից խմիչք օգտագործողներ, որտեղից կանչ գրանցվելու դեպքում ոստիկանների ուղեկցությամբ ենք գնում: Օրական 650 կանչ է սպասարկում շտապօգնությունը, որի 25 տոկոսի դեպքում է հոսպիտալացման կարիք լինում: Մեր բնակիչները պետք է հասկանան, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում»,-ասաց Ստեփանյանը:

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև իրենց հաջողվում է կանչի դեպքում դեպքի վայր հասնել սահմանված ժամկետներում՝ 3-15 րոպեի ընթացքում. բացառություններ, իհարկե, լինում են: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 21


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն