• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում. Միջնորդեցին վերացնել Մանվել Գրիգորյանի ընկերության գույքի վրա դրված կալանքը

Աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում. Միջնորդեցին վերացնել Մանվել Գրիգորյանի ընկերության գույքի վրա դրված կալանքըԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա միջնորդեց վերացնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը։





Ըստ պաշտպանի՝ արգելանքի արդյունքում պարալիզացվել է ընկերության աշխատանքը, կասեցվել է նրա գործունեությունը, արդյունքում չեն կարողանում վճարել առաջացած հարկային պարտավորությունները, չի վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, չի վճարվում սպասարկման կումունալ վարձերը և առհասարակ ընկերությունը վնասներ է կրում։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը  որոշեց միջնորդությունը քննարկել պատշաճ ընթացակարգով։

Ըստ նրա՝ միջնորդությունն ուղղակիորեն առնչվում է որոշակի ապացույցների հետազոտմանը և առանց ամբաստանյալի մասնակցության, հնարավոր չէ այդ հարցը քննել։

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով այսօր չէր ներկայացվել դատարան։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 73


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր