• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահ

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահԱյսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք 2020 թվականից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալո՞ւ է, և արդյոք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այսօր գոյություն ունեցող կարգը պահպանելու համար, ասաց, որ քննարկումներ ընթանում են.

«Երբ մենք դառնում էինք ԵԱՏՄ անդամ, մոտ 800 ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար նվազում են: 2022 թվականից բոլոր բացառումները սպառվելու են: Ավտոմեքենաների մասով բացառումը սպառվում է 2020 թվականի հունվարի 1-ին: Հիմա նորից պետք է բանակցենք սպառվող 5 տարին երկարաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կառավարությունում կա, բայց չգիտեմ՝ հաջողությամբ կավարտվի՞ դա, թե ոչ: Ես չեմ մասնակցում բանակցություններին»:

Անանյանն ասաց, որ ավտոմեքենաների տեսակ է լինելու, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, դրանից ավելի էլ կարող է լինել. «Հստակ մաքսատուրք չկա սահմանված. սանդղակային է, տարբեր բաներ կան»:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ կգնան Հայաստանի խնդրանքին, եթե հասկանան, որ քաղաքական ու տնտեսական առումով դա իրենց ձեռնտու է: Խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, իսկ Ղրղզստանը գրեթե բոլոր հարցերում Հայաստանի հետ է:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՊԵԿ-ը պատրա՞ստ է ներքին ձևով մեղմող միջոցներ ձեռնարկել, եթե ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ չգնան Հայաստանի դիմումին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ բան չի կարող անել, քանի որ բացառապես վարչարարություն իրականացողն մարմին է. «Մենք օրենսդրական նախաձեռնութամբ հանդես չենք գա: Կան պատկան մարմիններ, որոնք կարող են փոփոխության առաջարկով հանդես գան»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 68


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր