• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում

Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի մաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։

Միսը վաճառասեղաններին է՝առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետն ակնադիտական ուսումնասիրությամբ պարզել է, որ որոշ վաճառակետերում արդեն սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում։
«Ես կասկածում եմ, որ այս անասունը առնվազն թեյլերյոզով հիվանդ է եղել, եթե ոչ լեյտոսպիրոզով: Սատկելուց է եղել, մորթել են: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, լավ տարբերում եմ կողերի չափով էլ, մսի գույնով էլ: Սա կովի միս չէ, ավելի երիտասարդ կենդանի է եղել: Խնդիրը ոչ թե անասունի տարիքն է, այլ այն, որ հոգեվարքի վիճակում մորթված կենդանի է եղել: Իրականում վիճակը սարսափելի է: Նման պայմաններում շուտվանից չի կարելի որևէ բան անել, որովհետև այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների»,- ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:



Լաչինի միջանցքի բացօթյա ոչ մի տաղավարում սառնարան չկա: Հարակից մսի պասաժներում սառնարան ունեն, բայց մսի մեծ մասը դրանց մեջ չեն պահում: Սա, այսպես ասենք, մարքեթինգային մոտեցում է՝ ապրանքը դնում են այնպես, որ հաճախորդին տեսանելի լինի: Այս պայմաններում ու նման որակի միս չի կարելի վաճառել, ըստ այդմ էլ՝ տեղում որոշում կայացվեց կասեցնել վաճառքը, մինչև համապատասխան պայմաններ ապահովելը: Սա տնտեսվարողի գրպանին է հարվածում, վաճառակետերի սեփականատերերն էլ առաջարկեցին կասեցնելու փոխարեն ժամանակ տալ իրենց: Ինչքան ժամանակ կտրամադրվի վաճառակետերի սեփականատերերին կամ կտրամադրվի՞ արդյոք, այս հարցերը նրանց հետ տեսուչները դեռ քննարկելու են: Ստուգումներ կատարելու են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կառույցներում: Ստեղծված վիճակը նաև Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության հետևանք է: Տեսչության ղեկավարն է նշում ՝ սպանդանոցներ կկառուցվեն, երբ շատ խիստ լինի սպանդանոցային մորթ կատարելու պահանջը:

«Շիրակի և Գեղարքունիքի մարզերն ամենաշատ անասնագլխաքանակն ունեցող մարզերն են: Երկու մարզում էլ սպանդանոց չկա: Խիստ մոտեցման դեպքում պետք է երկու մարզի ժողովուրդը միս չօգտագործի: Շուտով խիստ մոտեցում կցուցաբերենք, որ տնտեսվարողները սկսեն սպանդանոցներ կառուցել: Տնտեսվարողներն ասում են՝ ուզում ենք սպանդանոց կառուցել, բայց ձեր մոտեցումները խիստ չեն, և կարծում ենք, որ սպանդանոցի կառուցումը կլինի գումարների վատնում: Հիմա կխստացնենք ավելի ու կտանք ժամանակ, որ սպանդանոցներ կառուցվեն: 2020 թվականին էլ չենք հանդուրժելու ոչ սպանդանոցային մորթ»,- Shantnews-ին ասել է Գեորգի Ավետիսյանը:







Գեորգի Ավետիսյանը չի թաքցնում՝ Գյումրու շուկայում ստեղծված վիճակը տեսչական մարզային մարմնի անգործության հետևանք է: Մարզային տեսչությունում 6 աշխատակցի, այդ թվում նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Հիմա ժամանակավոր Շիրակի մարզը սպասարկում են Արմավիրի, Արագածոտնի և Երևանի մասնագետները: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 23


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն