• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Նույնասեռականների առաջին «սև ցուցակը» հեռուստառադիոպետկոմում

Նույնասեռականների առաջին «սև ցուցակը» հեռուստառադիոպետկոմում
Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Սև ցուցակ Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Կարապետի Պողոսյանը սիրում էր իր անսպասելի արձագանքներով անակնկալի բերել ու ապշեցնել շրջապատին: Երևի հենց դրանով ու «սեփական արտադրության» թևավոր արտահայտություններով էր նաև կերտել իր մեծ անունն այդ լեգենդար մարդը, որը 18 տարի ղեկավարեց Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն: Ինքն իրեն, սակայն, առանձնահատուկ մարդ չէր համարում: Մի ռադիոզրույցի ժամանակ ասել է. «Կյանք է, ապրել եմ, ինչպես բոլորը»: Իրականում նա համեստություն է արել, քանի որ քչերին է հաջողվել նրա պես վառ կյանք ապրել, ավելին, դառնալ ռադիոյի և հեռուստատեսության խորհրդանիշը: Համարձակ և ազգանվեր աշխատանքի շնորհիվ նրա ղեկավարման շրջանը «ոսկե դար» է կոչվել: Կարպիչի արտահայտությունները, սուր մտքերը, արարքները միանգամից կյանք էին մտնում ու ժամանակի ընթացքում վերածվում առասպելների: Զրուցակիցները երբեք չէին կարող կռահել, թե ինչպես նա կարձագանքի ոչ ստանդարտ իրավիճակներում: Չէ՞ որ անգամ ստանդարտ իրավիճակներում նա կարող էր արտառոց բան ասել: Դա էր պատճառը, որ արհմիության նախագահ Մարի Արիստակեսյանը չէր կողմնորոշվում` արտասովորության որ տեսակին դասի նախագահի հերթական ասածը, երբ անցած դարի 80-ականների համար շատ «անհարմար» մի գործով, մտավ նրա աշխատասենյակ:  - Նայեք, խնդրեմ,-հոգոց հանելով` նա Պողոսյանին է մեկնում ազգանունների մի ցուցակ: - Ի՞նչ է սա,- առանց դիմացի փաստաթղթերից կտրվելու հարցնում է Ստեփան Կարպիչը:  - Ո՞նց թե ինչ… Ցուցակն է: Դուք էիք ասել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցն ամենավերևներում է քննարկվել՝ կուսակցության կենտկոմում: Եվ այնտեղ որոշել են, որ մեզ մոտ … նույնպես կան… համասեռամոլներ: Եվ պետք է կազմել նրանց ցանկը և ուղարկել «վերև», որ տեղյակ լինեն… Ահա, բոլորն այստեղ են:  - Անձա՞մբ ես ստուգել,- ընդգծված լրջությամբ հարցնում է Պողոսյանը: - Հա՛,- գլխի դրական շարժումով հաստատում է Մարին, բայց նկատելով Կարպիչի աչքերի փայլը՝ վախենում է: Զգալով իր թողած տպավորությունը՝ Պողոսյանը շարունակում է.  - Ախր պատասխանատու աշխատող ես, դրա համար էլ քեզ եմ վստահել այս նուրբ գործը, իսկ դու… լավ, բեր տեսնեմ` ինչ ես խզբզել: Արհմիության նախագահը խոշոր կազմվածք ուներ, ինչի համար էլ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միշա Առաքելյանն ու լրագրող-հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը կատակով ասում էին. «Տղե՛րք, եկեք միանանք, Մարիի հետ ամուսնանանք»: Եվ մինչ ամբողջովին շիկնած Մարին փորձում էր կռահել, թե Կարպիչն ինչ նկատի ուներ, վերջինս կլանված ուսումնասիրում էր «սև ցուցակը»: Ընթացքում ինչ-որ տարօրինակ հնչյուններ, անհասկանալի ձայնարկություններ էր արձակում և մերթընդմերթ բարձրաձայն զարմանում. «Յա՜…սա էլ է էդպիսի՞ն, պա՛հ, քո ինչն եմ ասել… չէ՛ հա…քեզնից չէի սպասում…»: Սարսափած Մարին հերթով վերհիշում է ազգանունները` մտածելով, թե արդյոք չափը չի անցել: Բայց իրականում ինչպե՞ս կարող էր ստուգել: Վերջապես Պողոսյանը կտրվում է թղթից ու խիստ հայացքով դիմում Մարիին.  - Ոչ մեկին չես կարող բան վստահել: Էս ի՞նչ ես բստրել: Իսկ ո՞ւր են… Լսելով թվարկվող անունները` Մարին մտածեց` ինչ լավ է, որ նստած է, թե չէ ուշագնաց կլիներ: Իսկ Ստեփան Կարպիչը, վերջացնելով թվարկումը, մեկնում է թուղթը նրան. - Գնա ավարտին հասցրո՛ւ գործը... իսկ հետո վառի՛ր»  Подробнее: https://shabat.am/am/article/207973/Nuynaserakanneri-arajin--sev-cucaky--herustaradiopetkomum скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 78


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր