• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ

 
srikaner
 

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...

 

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Իմ լավ ժողովուրդ, չե՞ք ասի, էս ինչու՞ են հանրապետականներն ու իրենց ծախու մանկլավիկները վերջին շրջանում մի տեսակ ակտիվացել։

Լավ, էն, որ Սահմանադրության օրը հավաքվել, խմել-հարբել քեֆ էին անում, պարում, պաչ-պռոշտի, սելֆի էին անում` հասկանալի է, տևական мандраж-ից էր, կամ ինչպես ռուսական ասացվածքում է. хорошая мина при плохой игре.

 

 

Եթե ավելացնենք նաև մերը, հայկականը` իմ սև սիրտ, քո պտավոր տրուսիկ, ամեն ինչ կընկնի տեղը։

Էն աշոտյանարմենը վառվելով-էրվելով ուզում է նսեմացնել Լյուքսեմբուրգում մեր պառլամենտականների` թեկուզ փոքր, բայց հաջողությունը, այն ներկայացնելով իբր հանրապետականների պայծառ գլուխներում ծնված հանճարեղ քայլերի հետևանք։

 

 

Էն` ուղեղը թոշակի ուղարկած շարմազանովէդիկի օրն էլ օր չի լինի ու չի մթնի, եթե վարչապետի հասցեին, իր կարծիքով, մի քանի ,,քաղցր,, խոսք չասի։

Աճեմյանկարինե, եսայանմարքրիտ «քաղաքական գործիչներն» էլ, որ բախտի քմահաճույքով էին հայտնվել օրենսդիր, իսկ իրենց խորին համոզմամբ` լավ ապրելակերպ ապահովող մարմնում, ժամանակին ոչինչ չարած, այսօրվա պատգամավորներին մեղադրում են անփորձության, չիմացության, անկարողության մեջ, վարչապետին էլ կոչ են անում հրաժարական տալ, հեռանալ։

 

 

Գանք մանկլավիկ- խամաճիկ կամակատարներին։
Էն իսագուլյանգառնիկ ու հարությունյանմենուա երևույթներին մի օր սպանելու է սեփական անձի մասին ոչնչով չհիմնավորված, չափազանց մեծ կարծիք ունենալու մոլուցքը։

Սրանց ամբիցիաները, ախր ոչ մի բանով արդարացված չեն։
Մեկն էլ կա, էն, որ մի ժամանակ Արցախում զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի սևկաշեպատ բազկաթոռը, մելիքյանռուբեն է, ինչ է։

 

 

Էս «իրավագիտության գիգանտի» մտքի գոհարներին ծանոթանալով, խղճում ես այն հասարակությանը, որի իրավունքները սա պիտի պաշտպաներ։

Դե, իսկ էն ադեկվաԴ-մադեկվաԴների մասին խոսելու համար ժամանակ վատնել էլ չարժե։ Պիցցա է, ուտում են, էլի՜…

 

 

Ժողովուրդ, ճիշտ է, այս խաժամուժի մասին հիմա գրում եմ սարկազմով, հումորով ու կատակով, բայց ամեն ինչ այդքան էլ ծիծաղելի ու անլուրջ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։

Այն, ինչ ասում ու անում են սրանք, ավելի քան լուրջ է, որովհետև իշխանությունների թավշյա գործելաոճից արդեն հիասթափվողները ավելանում են, լսելով հենց սրանց։

 

 

Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք։ Դրա համար մի առաջարկ ունեմ։

Իմ գրառումների տակ comment-ներ գրելու փոխարեն, յուրաքանչյուրդ ձեր հերթին ձե’ր գրառումներն արեք որպես ստատուսներ, որովհետև ընթերցողները, որպես կանոն, կարդում են հիմնական նյութը, բաց թողնելով մեկնաբանություններն ու արձագանքները։ Իսկ առաջարկս իրականացնելու դեպքում համացանցը կողողվի համակարծիք գրառումներով ու ցույց կտա մեր ուժը։

 

Գիտեմ, որ բոլորդ էլ կարող եք, յուրաքանչյուրդ ձեր մտքերով, յուրաքանչյուրդ` ձեր խոսքով։ Ընդորում առաջակս միայն այս գրառմանը չի վերաբերում։ Մեր հեղափոխությունը մեզնից բացի ոչ ոք չի պաշտպանի, մե’նք ենք տերը մեր հեղափոխության։ Ինչ եք կարծում, առաջարկս ընդունելի՞ է…


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 18


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն