• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ահա թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին

Ահա թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներինՌուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին, գրում է news.rambler.ru-ն:





Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը կտրուկ դատապարտել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նախագահ Պուտինի հասցեին հնչած վիրավորանքները՝ դրանք իր նվաստությամբ աննախադեպ արարք որակելով:

«Մենք կտրուկ դատապարտում ենք իր տեսակով աննախադեպ այս նվաստ արարքը՝ Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Սա դիտարկում ենք վրացական արմատական ուժերի ևս մեկ բացահայտ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը: Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:



Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են, որ ի տարբերություն հունիսի 20-ին ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամների վրա կատարված հարձակման, վրացական իշխանությունները ոչ թե արդարացրել են արմատականներին, այլ ուժ են գտել դատապարտելու նրանց վարքագիծը:

«Տեսնում ենք նաև այն արդար վրդովմունքը, որով վրացական հասարակությունն ընկալել է այս երևույթը։  Ակնկալում ենք համապատասխան արձագանք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և լրագրողական հանրության կողմից: Նման դրսևորումները չպետք է տեղ ունենան քաղաքակիրթ երկրներում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 41


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր