• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Քոչարյանին.Գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել  Քոչարյանին.Գրավի չափը  թողել են դատարանի հայեցողությանըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիպաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշեց, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Նա ներկայումս պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 16


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն