• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վճռի կայացումից հետո սպանության մեջ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին գտել են կախված

Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր շրջափակված Լենինգրադի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մեռած են գտվել Վճռի կայացումից հետո սպանության մեջ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին գտել են կախվածՍանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում, ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին հինգշաբթի «Ինտերֆաքսին» տեղեկացրել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունում։

«Դատավճիռը հրապարակվել է նախօրեին, ժամը 18.00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի ժամ հետո հայտնի է դարձել, որ Նարոյանին գտել են կախված»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դատարանների պահակային շինությունները գտնվում են ոստիկանության տիրույթում, նշել է զրուցակիցը։

Ինչպես տեղեկացվել է, չորեքշաբթի ատենակալները կայացրել են մեղադրական դատավճիռ Հայաստանի երկու քաղաքացինեի եւ Պետերբուրգի մեկ քաղաքացուհու հանդեպ 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով, որն աշխատում էր Մարիինյան թատրոնում։

Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը եւ Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թվականի դեկտեմբերին։ Քննության վարկածով՝ Հուսեյնովան մի քանի ամիս խնամել է թոշակառու կնոջը, որը երկրորդ կարգի հաշմանդամ էր, եւ որոշել է սպանել նրան շահադիտական նկատառումներով։ Մտածածն իրականացնելու համար նա ներգրավել է ծանոթներին՝ Նարոյանին ու Հակոբյանին։

Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Վարշավյան փողոցի բնակարանում։ Հուսեյնովան բացել է բնակարանի դուռը Նավոյանի առջեւ, որը խեղդել է տարեց կնոջը։ Նրանց հանցակից Հակոբյանը հետեւել է շրջապատի իրադրությանը։ Դրանից հետո նրանք խուզարկել են բնակարանը, վերցրել սպանվածի բանկային քարտն ու հայտնի երգչի լուսանկարն ինքնագրով։ Փողերը քարտից հանել չի հաջողվել. նրանք գաղտնաբառը չգիտեին։

Սպանված 93-ամյա Մացինան վերապրել է Լենինգրադի շրջափակումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Նա Մարիինյան թատրոնի հնագույն աշխատակցուհին էր, աշխատել է նրա գրադարանի երաժշտական ֆոնդերի բաժնում։  скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 74


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր