• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է. Սուսաննա Հովհաննիսյան

Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է. Սուսաննա Հովհաննիսյան«Օսիպյանը հանցագործ է: Վարչապետը ինքը գիտի, որ ես ճիշտ եմ: Վարչապետն ինձ Գլխավոր դատախազության դիմաց տեսավ, ես իրեն մոտեցա, ինքն ասաց. «Ես ամեն ինչից տեղյակ եմ»: Եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բերում հանցագործին գեներալի կոչո՞ւմ ես տալիս»,- այսօր Կառվարության դիմաց բողոքում էր Սուսաննա Հովհաննիսյանը, ում որդուն, իր պնդմամբ, ցանկացել են մեղադրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու կատարած հանցանքի մեջ:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, որին մասնակից է եղել նաև Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:

«Ինքն ինձ առաջարկեց. «Թող քո որդին վիզ վերցնի, որ ինքն ա արել, ես չհամաձայնեցի: Ինքն ինձանից վրեժ ա լուծում. մեծ որդուս կանչեց տարավ իր վարչական շենքը ու առաջարկեց, որ եղբորը համոզի, որ վիզ վերցնի, տղես չի համաձայնել, հետո ուզեցել ա մեծ տղիս գլխին սարքի. իր մորքուրի տղաների, ընկերների միջոցով մեծ տղիս խառնել, տարել են ուրիշ հիվանդասենյակ, որտեղ գործով տուժողը չի չի եղել պառկած: Հետո տղես լսել ա, որ էդ մարդկանցից մեկն ասել ա. «Սխալ հիվանդասենյակ ենք տարել, Վալեր, չկպավ: Ես իմ արդարության համար եմ էստեղ»,- ասում է Սուսաննա Հովհաննիսյանը:

Կինը ցանկանում էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն իր խոսքով, իրեն չեն ընդունել:

«Ես ապացույցները տվել եմ վարչապետին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Գլխավոր դատախազությանը: Բոլորն էլ ունեն իմ տված բոլոր ապացույցները: Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է»,-ասում է նա: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 53


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր