• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ Երևանում սպանվել է «օրենքով գող»: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իր բնակության վայրից։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Հայկ Միլիտոնյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու և այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ միայն դեպքից հետո են լսել, թե ինչպես է տեղի ունեցել Ա․ Հարությունյանի սպանությունը․ «Հայաթի զրուցարանի մոտ 2 հոգու հետ նստած է եղել, երբ մի հոգի գլխարկով մոտեցել է նրան և պայուսակի միջից դուրս ա բերել ատրճանակը ու կրակել իր զոհի վրա։ Առաջին կրակոցից հետո լսել ենք, որ զենքը լռվել ա։ Էդ 2 հոգին կարողացել են դիմել փախուստի։ Այդ ընթացքում հանցագործը նորից կարգի է բերել զենքը ու կրակոցներ արձակել Ա․ Հարությունյանի վրա։ Վերջին անգամ վիրավորը փորձել է պաշտպանվել, հարձակվել մարդասպանի վրա։ Սակայն մի քանի մետր նրան հետապնդելուց հետո, հավանաբար, ուժասպառ է եղել։ Հանցագործը դիմել է փախուստի, իսկ Անդիկին մոխրագույն ջիպով տեղափոխեցին հիվանդանոց։ Բայց հետո լսեցինք, որ նա արդեն մահացել էր»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործությունը դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակչի տան տեսախցիկը տեսաձայնագրել է։ Սպանվածը 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանն է։ 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 72


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր