• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ...

Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ...Մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած է ՔՊ-ից՝ վարչության անդամ չընտրվելու կապակցությամբ և պատրաստվում է մանդատը վայր դնել: Այսօր, սակայն Միքայելյանը հերքեց այդ լուրերը:

«Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.... Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին և էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երևի, որ արդար ընտրություններ ա եղել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավքե, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինչ-որ էս խաղերի կամ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ տենց խռովեմ, նեղանամ. ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ»,- ասաց նա:

 

 

«Եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Համակարգ ա ձևավորվել տարիների ընթացքում, որին ենթարկվել են մարդիկ, բայց նրանց մեջ մարդիկ կան, որ իրենց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք, որ ոչ թե մարդ փոխենք, այլ մարդկանց փոխենք»,-  ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող քննարկումներին:
Միքայելյանը չբացառեց, որ իրենց կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ և տարբեր թիմեր ձևավորված լինեն. «Բնական ա՝ եղել են խմորումներ, բոլորս էլ դա գիտենք: Ես չեմ ուզում անուններ տալ: Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ երեք տարի նստել եմ, անուններ չեմ տվել»,- թեման եզրափակեց Միքայելյանը՝ չցանկանալով հստակ տեղեկություններ հաղորդել, թե ում նկատի ունի և ով, ըստ իրեն, չպետք է լիներ վարչության անդամ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 58


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր