• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ընդունվեց ոչ ծառայողների աշխատանքային ստաժը կրկնակի հաշվելու օրինագիծը

Ընդունվեց ոչ ծառայողների աշխատանքային ստաժը կրկնակի հաշվելու օրինագիծըՀակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի կհաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: 

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը պատգամավորներին էր ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջև ընկած ժամանակում կառավարությունը ներկայացրել էր առաջարկներ: Մասնավորապես հստակեցվել են  կենսաթոշակի նշանակման ժամկետի հետ կապված խնդիրները: «Մենք օրենքի 14-րդ հոդվածից հանում ենք նաև այն դրույթը, որի համաձայն՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Համաձայն գործող իրավակարգավորումների, եթե անձը համատեղությամբ է աշխատել, օրինակ աշխատել է որպես ուսուցիչ և այլ տեղ՝ որպես ինժեներ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը, ինչը նշանակում է, որ այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը ևս կհաշվառվի մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում »,- ներկայացրեց Սաիյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 58


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր