• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ինչպես է արձագանքել Մարգարիտա Սիմոնյանը վրացի երգչուհիների բոյկոտին

Ինչպես է արձագանքել Մարգարիտա Սիմոնյանը վրացի երգչուհիների բոյկոտին
Վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ի նշան բողոքի այլևս ելույթ չի ունենա Ռուսաստանում՝ նկատի ունենալով հունիսի 20-ից ի վեր ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը, գրում է korrespondent.net-ը:

Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, որում հայտնել էր, որ հունիսի 22-ին Մոսկվայի ջազ փառատոնում իր ելույթը վերջինն է այդ երկրում:

vz.ru-ն հավելում է, որ մեկ այլ վրացի արտիստուհի՝ օպերային երգչուհի Անիտա Ռաչվելիշվիլին, կիրակի իր հայրենակիցներից ներողություն էր խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար:



Սրան ի պատասխան Russia Today հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում մասնավորապես գրել է. «Եվս մի վրացի երգչուհի՝ ինչ-որ Անիտա, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել իր հայրենակիցներից, որ ինչ-որ մի ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում: Իսկ ես հարց ունեմ իմ համերկրացիներին՝ ինչ-որ մեկն իսկապե՞ս ցանկանում է հանգստանալ մի երկրում, որտեղ արտիստները ստիպված են ներողություն խնդրել նրա համար, որ առնչվել են մեզ հետ»,- գրել է Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հիմա վրացի երգչուհիները իրեն ռուս ազգայնական կհռչակեն:



Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:   скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 49


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր