• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում էՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների միաժամանակյա փոխանակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը՝ այն անվանելով «մտահոգիչ»։

«… Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»,- գրել է Աշոտյանը։

Fip.am-ը պարզել է, որ Աշոտյանի հիշատակած սուբստանտիվ կամ բովանդակային, առարկայական բանակցությունների թեզը նոր չէ, որ տեղ է գտնում միջնորդների հայտարարություններում։ Եթե անգամ համանախագահների կողմից հիշյալ ձևակերպումը օգտագործելը «բնավորություն է դարձել», դա տեղի է ունեցել ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ ավելի վաղ՝ Հանրապետականի օրոք։

Ի՞նչ է հուշում միջնորդների հայտարարությունների բովանդակությունը վերջին տարիներին

2018-2019 թթ․ բովանդակային բանակցությունների անհրաժեշտությունը հիշատակվում է 2019-ի հունիսի 29-ի հայտարարությունում և հունիսի 20-ի հայտարարությունում, դրանից առաջ՝ 2018-ի հուլիսի 12-ի հայտարարությունում։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում տասնյակից ավելի արված հայտարարություններում այսպես կոչված «ադրբեջանական թեզը» չի նշվում։

Իսկ ահա Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունիսից մինչև հոկտեմբեր իրար հաջորդող հայտարարություններում կողմերին Աշոտյանին «մտահոգող» բովանդակային բանակցությունների կոչ էին անում։

«Մենք նաև բովանդակային բանակցություններում առաջընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկն առաջ մղելու կոչ ենք անում։ Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ՝ առաջ տանելու նախագահների վերջին երկու հանդիպումներում գրանցված արդյունքները»,- ասված է 2016-ի հունիսի 24-ի հայտարարությունում։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 76


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր