• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վրաստանի իշխանությունների հայտարարությունները չեն նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը. Պեսկով

Վրաստանի իշխանությունների հայտարարությունները չեն նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը. Պեսկով
Վրաստանի ղեկավարության հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով, չեն նպաստում 2 երկրների հարաբերությունների կարգավորման հետագծին մոտենալուն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«(Ռուսաստանում) չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները հանդես էին գալիս Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցության դեմ: Արմատականները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ էին Ռուսաստանի ներկայացուցիչները: հատուկ նշանակության ջոկատը ցրել էր հանրահավաքը, բայց հունիսի 21-ին ցույցերը շարունակվել էին: Տուժել է 240 մարդ, 300-ից ավելին ձերբակալվել է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանին «թշնամի» էր անվանել՝ հայտարարելով, որ Մոսկվան իբր շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նրա խոսքը ոչ պրոֆեսիոնալ էր որակել եւ ենթադրել, որ նա գործի մասին լավատեղյակ չէ կամ իրավիճակն աղավաղում է:

Հունիսի 21-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արգելում էր հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանից քաղաքացիների փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, տուրօպերատորներին եւ գործակալներին խորհուրդ էր տվել ուղեգրեր չվաճառել: Կառավարությանը հանձնարարվել էր ապահովել ռուսաստանցիների հայրենիք վերադարձը: Հունիսի 22-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 8-ից կդադարեցվեն Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները: Վրացական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկը (21 տոկոսը) Ռուսաստանից էր: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 88


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր