• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվելՄոսկվայում հիսունյոթամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար մեղադրվող երեք դուստրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանը, հոգեբանորեն անմեղսունակ է ճանաչվել:

Ինչպես հայտնում է life.ru-ն, դա նշանակում է, որ Մարիա Խաչատուրյանին դատելու են ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին: Սակայն մինչ այդ դեռահասին պետք է բուժեն: Չի բացառվում, որ բուժումը կարող է հարկադիր լինել:

Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Անցած տարվա հուլիսի 27-ի երեկոյան քույրերը մտել են հոր սենյակ և, տեսնելով, որ նա քնած է, սկսել են մուրճով ու դանակով հարվածներ հասցնել պարանոցի, գլխի, ինչպես նաև սրտի հատվածներում: Մյուս քույրը ցողացիր սարքով հատուկ նյութ է ցանել հոր աչքերին, որպեսզի նա կորցնի կողմնորոշումը:

Ցուցմունքների ընթացքում նրանք խոստովանել են, որ հորը սպանելուց հետո իրենց միտումնավոր վնասվածքներ են հասցրել, որպեսզի առաջ քաշեն ինքնապաշտպանության վարկածը: Նաև ցանկացել են պատմել, թե իբր հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իսկ իրենք էլ պատահաբար սպանել են նրան կռվի ժամանակ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 55


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր