• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Ես ինչ հիշում եմ, Սահմանադրություն ենք փոխում». անհաջող փորձարկումների բացասական հետեւանքները

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով  Վենետիկի հանձնաժողովի առաջարկին՝ հանել Սահմանադրության նախագծից այն դրույթը, որը կօգնի ՀՀԿ-ին ապահովել կայուն մեծամասնություն, նշեց, որ ժողովրդավարության տեսանկյունից դա նորմալ, բնական  առաջարկ է: «Դա է ժողովրդավարություն  ասվածը թելադրում: Բայց մյուս կողմից, անկեղծ ասած, ես էլ եմ հակված նրան, որ լինի մեծամասնություն, որովհետեւ հակառակ դեպքում ժողովրդավարությունը կարող է ուղղակի վերածվել չասենք քաոսի, բայց  այնպիսի մի վիճակի, որ ոչ մի հարցի չկարողանան լուծում տալ, անընդհատ լինեն վեճեր, չկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Ճիշտ է, այդտեղից միահեծան  ղեկավարման հոտ է գալիս, ինչպես Չինաստանում, ինչպես Խորհրդային Միությունում, բայց համենայնդեպս, դրանք հզոր պետություններ են, ինչքան էլ մենք աղաղակենք, ասենք՝ Չինաստանում չկա ժողովրդավարություն, տոտալիտար ռեժիմ է, խորհրդային տարիներին էլ է այդպես եղել,  բայց հզոր են, աշխարհը վախենում է, հարգում է եւ հաշվի է նստում: Ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում: Հիմա ի՞նչ ենք ընտրում՝ ժողովրդավարությո՞ւն, որը հղի է ամեն տեսակ անկայուն վիճակների վտանգներով, վճռորոշ պահերին որոշում կայացնելու անընդունակ իշխանությո՞ւն, թե՞ սխալվելու ընդունակ, իսկ սխալական են բոլորը, փառք Աստծո,  ոչ միակուսակցական, բայց մեծամասնություն կազմող իշխանություն»:

Սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծում հանդիպած թերությունների, բացթողումների վերաբերյալ դիտարկումները Պարգեւ Օհանյանը հանրությանը կներկայացնի գրավոր: Հատկապես ուսումնասիրել է  դատական իշխանությանն առնչվող դրույթները: Ընդհանուր առմամբ շեշտում է, որ դրական բաներ շատ կան, խնդիրն այն է, թե ինչպես կկիրառվեն:

«Դրանց հիման վրա դեռ նոր օրենքներ պետք է ընդունվեն, նոր դատական օրենսգիրք պետք է ընդունվի: Անվանափոխություններ են լինում եւ այլն: Ընդգծեմ, որ երբեք արդարացված չէ հիմնովին փոփոխությունը, հեղափոխական փոփոխությունը կյանքում երբեք արդարացված չի եղել: Միշտ էլ ռեֆորմատորական փոփոխություններն են ողջունվել՝ անցավ, անցնցում: Այսինքն, եթե մենք ուզում ենք պայքարել կոռուպցիայի դեմ, եթե մենք ուզում ենք  այսպես կոչված ժողովրդավարություն ապահովենք, իրավունքի գերակայություն, այդ ամենը կարելի է անել նաեւ հին Սահմանադրությամբ: Հատկապես կառավարման կարգը փոխելով  ոչինչ չենք փոխի, որովհետեւ կոպիտ ասած՝ գումարելիների  տեղերը փոխելիս գումարը չի փոխվի»:

Սահմանադրության հաճախակի փոփոխությունները համեմատում է անհաջող փորձարկումների հետ, որի արդյունքները, մեղմ ասած, գոհացնող չեն: Նախկին դատավորը համեմատում է  ասֆալտապատման հետ. նորմալ, հիմնովին բարեկարգելու փոխարեն մենք անընդհատ զբաղված ենք կարկատելով: Արդյունքում փողոցների վիճակը մշտապես անբարեկարգ է մնում:

«Ես ինչ հիշում եմ, փոխում ենք: Երրորդ հանրապետության ժամանակաշրջանում անընդհատ Սահմանադրություն ենք ընդունում: Հետո՝ չէ, էս լավ չի, եկեք փոխենք: Փոխում ենք, դարձնում կիսանախագահական, ինչ-որ անուններ ենք հորինում: «Կիսա»-ն ո՞րն է: Անկեղծ ասած՝ մինչեւ վերջ էլ չհասկացանք:  Մի բան չի կարող լինել «կիսա», կամ էն է, կամ էն: Կամ նախագահական է, կամ նախագահական չէ: Պառլամենտականի անունն էլ եկեք դնենք «կիսա», որովհետեւ նախագահ ունենք: Հասարակ օրինակ բերեմ: Մենք իրավաբաններ ենք, 5 տարի սովորել ենք, շատերը՝ ավելին, պաշտպանել են, գիտնական են: Հազար հոդված անգիր գիտենք: Այն ժամանակ 222-ը խուլիգանությունն էր: Հետո օրենքը փոխում են, 222-ն էլ խուլիգանությունը չի, 258-ն է: Հոդվածի տեղը դեռ այդքան էական չէ, շատ բան են փոխում, եւ մարդիկ չեն հիշում, այդ ամբողջը գնում է  ջուրը: Չի կարելի նման բան անել»:

Պարգեւ Օհանյանի կարծիքով հանրությանն այդքան էլ չի հուզում՝ Սահմանադրության մեջ ասենք օմբուդսմենի ինստիտուտը կարգավորվա՞ծ է, թե՞ ոչ: Հանրությանը, նրա խոսքերով, պետք է սոցիալական,  իրավական, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն, այն, ինչ հռչակված է եւ որը, սակայն, չի կիրառվում:

Արմենուհի Վարդանյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 482


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր