• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Վրաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն. ցույց տվեցին, որ չեն կարող ապահովել միջոցառման մասնակիցների անվտանգությունը

Վրաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն. ցույց տվեցին, որ չեն կարող ապահովել միջոցառման մասնակիցների անվտանգությունը
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից: Այս կարծիքը հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Վրաստանը, ինչպես ցույց տվեցին Ուղղափառության միջազգային վեհաժողովի իրադարձությունները, ի վիճակի չէ ապահովել նրանց անվտանգությունը, ովքեր ժամանում են բարձր մակարդակի միջազգային միջոցառման: Դա շատ ցավալի է, ցավալի է անձամբ ինձ եւ իմ բազմաթիվ գործընկերների համար, բայց ժամանակը տեղում չի կանգնում: Ես կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի»,-ասել է Սլուցկին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ առայժմ վրացական իշխանությունները ներողություն չեն խնդրել ռուսական կողմից:

«Երկրորդ՝ հուսով եմ, որ կարվեն համապատասխան եզրակացություններ: Եվ եթե մենք վստահ լինենք, որ Վրաստանում մեր քաղաքացիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, իսկ այժմ մենք դրանում ամենեւին վստահ չենք, ապա ցանկացած որոշում ինչ-որ մի ժամանակ կարող է վերանայվել: Ես Վրաստանի ղեկավարությանը, քաղաքական գործիչներին, որոնք երկրում ներկայացնում են տարբեր քաղաքական ուժերի, խորհուրդ կտայի խորհրդածել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, եւ համարժեք եզրակացություններ անել»,-նշել է պատգամավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 33


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն