• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար

Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով  Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար Վրաստանի հնարավոր կորուստները Ռուսաստանի կողմից «տուրիստական էմբարգոյի» պատճառով, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Կազմակերպությունից հայտարարում են, որ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հուլիսի 1-ից փակի Վրաստանի հետ սահմանը, այդ թվում՝ ցամաքային, եւ ոչ մի ռուսաստանցի զբոսաշրջիկ այստեղ չգա, Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար:





Ընդ որում՝ ՀԿ-ից հայտարարում են նաեւ այն մասին, որ այս հատվածը տնտեսության մեջ ընդհանրապես կարեւոր դերակատարում ունի եւ հեռանկարում ռուսական էմբարգոն պետք է դրդի եվրոպական շուկան ավելի ակտիվորեն յուրացնելուն:

«Մենք պետք է ակտիվանանք այլ ուղղություններով: Եթե մինչ այս տուրիզմի մեր դեպարտամենտը Ռուսաստանը համարում էր ռազմավարական շուկա՝ այս ուղղությունը շատ էր գովազդվում, ապա հիմա այս ռեսուրսը պետք է տեղաբաշխվի այլ երկրների վրա»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀԿ տնտեսագետ Բեսո Նամչավաձեն:

Վրաստանի տուրիզմի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին երկիր է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ ընդհանուր Վրաստան է եկել 7,2 մլն արտասահմանցի: Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը 2018 թվականին կազմել է գրեթե 24 տոկոս՝ 2017 թվականի համեմատությամբ:

Ռուսական Տուրինդուստրիայի միության տվյալներով՝ 2019 թվականի առաջին 5 ամիսներին Վաստանում է եղել ավելի քան 500 հազար ռուսաստանցի: Վրաստանը մտնում է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների 15 ամենատարածված երկրների թվում:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելել է թե՛ իր, թե՛ վրացական ավիաընկերություններին: Այս որոշումն ընդունվել է Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային խորհրդարանականների ռուսական պատվիրակության այցելության պատճառով Թբիլիսիում ծագած սկանդալի ֆոնին: Սա զանգվածային անկարգություններ է հրահրել, որոնց մասնակիցները պահանջում են վրացական կառավարության այն անդամների հրաժարականը, որոնք թույլ են տվել ռուսական պաշտոնական պատվիրակության այցելությունը եւ նրան բարձրագույն օրենսդիր մարմնում ընդունելը: Բողոքի ցույցերի մասնակիցները արդեն 4 օր դուրս են գալիս խորհրդարանի առջեւի փողոցներ՝ պաստառներով, որոնցում հիշեցնում են, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 147


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր