• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Այս հաղթանակը շատ կարեւոր է,մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի

Այս հաղթանակը շատ կարեւոր է,մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնիՎրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ: Հունիսի 24-ին կայածած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ելենա Խոշտարիան։





«Այդ հաղթանակը շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն բանից, որ հասարակությունը հարկադրեց տեղի տալ «Վրացական երազանքին» եւ հասավ արդարացի համամասնական համակարգի, դուք ասացիք բոլոր քաղաքական գործիչներին, որ ոչ մի դեպքում մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխան կտա նման ոչ արժանի եւ ապօրինի արարքների համար»,- ասել է Խոշտարիան ՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:

Հունիսի 24-ին «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու մտադրության մասին:

Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում զանգվածային ելույթներ են կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ:

Հանրահավաքների մասնակիցները նաեւ պահանջում են ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը եւ օրենսդիր մարմնի շենքի մոտ ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատում: Կշարունակվեն արդյոք հանրահավաքներն, առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 38


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն