• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել

Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվելՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել:





«Այսօր՝ հունիսի 24-ին, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել»,- Շոյգուի խոսքը մեջբերում է ria.ru-ն:





Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում Մոսկվայի ժամանակով առավոտյան 6:00-ից ամբողջական կազմով բարձրագույն մարտական պատրաստության են բերվում Կենտրոնական ռազմական շրջանի մարտական կառավարման մարմինները, Հարավային և Արևելյան ռազմական շրջանների զորքերի և ուժերի մի մասը, օդադեսանտային ուժերի առանձին միավորումները, Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիան:





Շոյգուն հավելել է, որ այս քայլերն ուղղված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԶՈՒ-ի ռազմական անվտանգության ապահովման հնարավորությունների գնահատմանը: Նախարարն ընդգծել է, որ այս տարածաշրջանում պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 79


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր