• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչպես ընտրել շրջազգես plus size կանանց համար

 

Ինչպես ընտրել շրջազգես plus size կանանց համար


Յուրաքանչյուր կին ցանկանում է հմայիչ ու ոճային տեսք ունենալ ցանկացած իրավիճակում: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ տարիքի է նա, ինչպիսի կազմվածք ու քաշ ունի: Սակայն կատարյալ կազմվածք ունենալ և ցանկացած հագուստով հարմարավետ զգալ, ոչ բոլորին է բախտ վիճակված: Ինչպե՞ս ընտրել շրջազգեստ, որպեսզի դյութիչ տեսք ունենաք plus size կազմվածքի պարագայում. կիմանաք ստորև:


Մեծ քաշը երբեք էլ չի նշանակում, որ կինը գայթակղիչ լինել չի կարող: Այդուհանդերձ, հագուստ ընտրելիս նա պետք է հաշվի նստի որոշ նրբությունների հետ: Նախևառաջ՝ ձևը պետք է շահեկանորեն ընդգծի կազմվածքի առավելությունները: Դրա համար պետք է ընտրել ոչ կիպ գրկող զգեստներ և, միաժամանակ՝ ոչ առանց ձևի: Ոսկե միջինն է այն շրջազգեստը, որը լավ կնստի մարմնի վրա: Կարևոր է նաև, որ հագուստն ընդգծի իրանը:


Ընտրում ենք ձևը


Լավ է, եթե հագուստի երկարությունը լինի ծնկից մի փոքր ներքև: Երկար հագուստը թույլ կտա մի փոքր տեսողականորեն երկարացնել հասակը, իսկ մինչև ծնկի կեսը հասնող շրջազգեստն, ընդհակառակը, կկարճացնի մի քանի սանտիմետրով: Բնականաբար, աչք ծակող մինին տեղին չի լինի: Թևքերը ցանկալի է ընտրել երեք քառորդի չափով: Թմբլիկ թևեր ունեցողներին խորհուրդ չի տրվում կարճ թևքերով շոր հագնել:


Եթե կինը նեղ ուսեր և լայն կոնքեր ունի, ապա նրան չի սազի այնպիսի շրջազգեստ, որի փեշերը լայնանում են անմիջապես կոնքերից: Ասիմետրիկ ուսերը, ճոխ ժապավենանախշերը, ընդգծվող ծալքերը չեն ողջունվում: Պարզությունը և գծերի հստակությունը շատ ավելի լավ կընդգծի կանացիությունը: Ավելորդ կլինի նաև բազմաշերտությունը:


Գունային երանգները


Չնայած նրան, որ մուգ գույները միշտ էլ տեսողականորեն ձգում են կազմվածքը, plus size կազմվածքով կանաց հարկ է ուշադրություն դարձնել նաև նորաձև երանգներին: Դրանք մուգ կապույտն է, հագեցված կանաչը, բորդոն, մուգ կարմիրը: Խորհուրդ չի տրվում պաստելային գույները, ինչպես նաև մարմինը երկու կեսի բաժանող կոնտրաստային համադրությունները, խոշոր, վառ նախշազարդերը: Եթե գունանախշ շրջազգեստ եք ցանկանում, ապա ընտրեք ուղղահայաց նկարներով կամ պտավոր տեսակները:


Կտորը


Թմբլիկ կանանց դուր կգան բնական կտորները: Առօրյա զգեստի համար նպատակահարմար են բամակյա, տրիկոտաժե, բրդյա և կտավատե կտորները: Հարկ է խուսափել կիսաթափանցիկ և, առավել ևս, թափանցիկ կտորներից։ Որպեսզի թեթևություն հաղորդվի, ընտրեք բարակ, բայց ոչ թափանցիկ կտորներ։ Չարժե կանգ առնել նաև փայլուն և հաստ կտորների վրա։


Հարմար չափս


Որպես կանոն պիտակների վրա նշված չափսը հաճախ հաշվարված է լինում միջին վիճակագրական կազմվածքների համար։ Այդ իսկ պատճառով գիրուկ կանանց հարկ է մեծ ժամանակ ծախսել հանդերձարաններում, հարմար հագուստը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։ Դա անհրաժեշտ, որպեսզի ընտրել շրջազգեստի այն չափը, որը ոչ մի տեղ ծալքեր չի ունենա, չի կախվի կամ մտնի մարմնի մեջ։ Ճիշտ ընտրված հագուստը ընդգծում է ձեր կանացիությունը և հմայքը, ինչպես նաև թույլ է տալիս ինքնավստահ զգալ ցանկացած իրավիճակում։

 

 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 116


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր