• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին

Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը  հանգիստ չի տալիս նույնիսկ ՀասանովինԼրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին...

"Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ...Ես,որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ հետաքրքրվեցի,թե ով է այդ Մխիթարյանը,և իմացա,որ նա 90 տոկոս ժամանակը անցկացնում է պահեստայինների նստարանում...Նա խաղացող է,որը գրոշի արժեք չունի...Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում և նրա թիմն այստեղ պարտվեց",-բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը...

Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը,որքան հասկանալի է,ահավոր նեղսրտած է մայիսի 29–ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի՝"Արսենալ"-"Չելսի" խաղի շուրջ ծավալված սկանդալներից,որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը...

Հիշեցնեմ,որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին՝Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար... Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն,ովքեր Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը,ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում,քանի որ "Արսենալի" կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքու այցն անհնարին էր՝Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով...

Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի "վատություններն" Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով "շնորհավորել" Հենրիխին ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից,քան Բաքվում տեղի ունեցած "Արսենալ"-"Չելսի" խաղը...

Զավեշտալին այն է,որ Հասանովի զառանցաքներն արված Մխիթարյանի հասցեին մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից,որոնք հատուկ նշում են,որ "գրոշի արժեք չունեցող" Մխիթարյանի համար "Արսենալը" վճարել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ...

Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում...Բաքվում հասկանում են,որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել,բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող... Դե,Հենրիխ Մխիթարյանը դրանցից մեկն է,որը հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 37


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն