• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Պատերազմները երբեմն անակնկալ են լինում.հայկական կողմն էլ է շատ բան անում, ու եթե չի խոսվում՝ուրեմն այդպես է պետք

Պատերազմները երբեմն  անակնկալ են լինում.հայկական կողմն էլ է շատ բան անում, ու եթե չի խոսվում՝ուրեմն այդպես է պետք«Պատերազմները երբեմն անակնկալ են լինում, ինչ-որ առումով, և դա կապ չունի՝ որտեղ է արվում։ Բայց կոնկերտ, գոնե առաջիկայում, նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փորձագետների այն կանխատեսումներին, թե հակամարտության գոտում ռազմական սրացումներ են սպասվում, պատերազմի սպառնալիքներ կան։

 Հովհաննիսյանի խոսքերով, պատերազմները երբեմն անակնկալ են լինում ինչ-որ առումով. Կապ չունի, թե որտեղ է դա լինում: Աշխարհի ցանկացած կետում հնարավոր է: Սակայն առաջիկայում նման կանխատեսումների համար հիմքեր չեմ տեսնում:

Խոսելով ադրբեջանական անօդաչուների ակտվության մասին՝ Հովհաննիսյանը ասաց, որ հայկական կողմն էլ է շատ բան անում, եթե այդ մասին չի խոսվում, չի նշանակում, որ նման բան չկա:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի մասով էլ ՊՆ խոսնակն ասաց, որ նախարարությունն իր մասնակցությունը կունենա, եթե կուտակված ինֆորմացիան փոխանցելու անհրաժեշտությունը կլինի, դա կարվի. «Ես՝ որպես իմ ոլորտի մասնագետ, կարող եմ մի լրացում անել: Մեր հանրության մեջ, ցավոք, պատերազմներին բնորոշ մի երևույթ կա: Խոսքը վերաբերում է հակառակորդի դրած ապատեղեկատվություններին: Ցավոք հանրությունն էմոցիոնալ է շատ հարցերում: Աստված տա այդ միֆերն էլ կկոտրվեն, որովհետև մեր հանրությունը, ցավոք, կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»:



Նա հույս հայտնեց, որ մի օր հայ հասարակությունը կդադարի հավատալ հակառակորդ պետության տարածած ապատեղեկատվություններին։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 55


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր