• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Հերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները

Հերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններըՀերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները: Այս մասին ասաց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Խաչատուրովի՝ ՀՀ տարածքից դուրս գալու արգելքի վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը։



Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով՝ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով որոշմամբ ձևակերպված թույլտվություն:

«Ոստիկանությունը պարզաբանում է՝ իբր առկա չի եղել դատարանի որոշում, ինչը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով: Նախևառաջ ՀՀ ՔՕ այդպիսի պահանջ սահմանված չէ: Ոստիկանությունը փորձ է կատարել կարգադրել դատարանին, թե ինչ դատավարական գործողություն կամ որոշում կայացնի, ինչի համար ոստիկանությունը լիազորություն չունի, այսինքն՝ անցնում են իրենց լիազորությունները»,-ասաց Պողոսյանը:



Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ կոնկրոտ այս դեպքով ի սկզբանե դրված արգելանքը եղել է անօրինական. «Օրենքով որևէ կերպ սահմանված չէ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառված մեղադրյալի նկատմամբ իրականացնել սահմանահատումների հսկողություն և այդ պարագայում, ունենալով դատարանի հստակ որոշումը, որ ելքը թույլատրվում է և անհրաժեշտ է վերացնել այդ անօրինական կիրառված արգելանքը, ոստիկանությունը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Այսինքն՝ կրկին աճպարարության հետ գործ ունենք, երբ փորձում են օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել և ներկայացնել իբր անօրինական լույսի ներքո: Ես կարծում եմ՝ գործ ունենք որոշ պաշտոնատար անձանց քմահաճույքները ի կատար ածող ոստիկանության պաշտոնատար անձանց հետ, որոնք, առանց որևէ հիմնավորման, սահմանել են այդ արգելանքը և առանց որևէ հիմնավորման չի վերացվում այդ սահմանված արգելքը»:

Հարցին՝ ինչ են պատրաստվում անել այս առնչությամբ, Պողոսյանը պատասխանեց՝ «Այստեղ ես տեսնում եմ քրեական հանցագործության հատկանիշներ: Մենք բոլոր հարցումներն իրականացնելու ենք, որ ստանանք, թե որ պաշտոնատար անձինք գործ ունեն այս ամենի հետ և, ըստ դրա, մեր գործողությունները պարզ կլինեն: Ես կարծում եմ՝ մենք ապրում ենք իրավական պետությունում ու համապատասխան պաշտոնատար անձինք, իրավապահ մարմիններն իրենց նախաձեռնությամբ պետք է քննություն իրականացնեն այս հարցի առիթով»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 10


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն