• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա.Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից. Արշավիր Ղարամյան

Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա.Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից. Արշավիր ՂարամյանՈրեւէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ





ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ,



ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԵՐՏԵԼՈՒՆ

Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք հաջողություններ, անհաջողություններ, հաղթանակներ եւ ձախողումներ: Ունեցել ենք առաջնորդներ, որոնց իշխանության օրոք մեր շահերն առաջ են մղվել, հաղթանակներ արձանագրվել, որոշների դեպքում էլ՝ պարտվել-կոտորվել:

20-րդ դարի 80-ականների շարժումը, ազգային ազատագրական պայքարի այս փուլը նոր զարթոնք բերեց մեր հայրենիքի երկու հատվածներին՝ Հայաստանին եւ Արցախին:

Խորհրդային Հայաստանը անկախություն հռչակեց, իսկ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը, այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համահունչ ինքնորոշվեց եւ հռչակեց ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ադրբեջանը չհամակերպվելով այդ իրողություններին՝ իր հովանավորողների հետ համատեղ, ագրեսիվ կեցվածք ընդունելով, պատերազմ սանձազերծեց նորանկախ Արցախի դեմ, որին սատար կանգնեց համայն հայությունը ՀՀ-ում եւ սփյուռքում:

Շուրջ 4 տարի տեւած ռազմական գործողություների արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ստիպելով Ադրբեջանին գնալ սկզբից հրադադարի, իսկ հետագայում՝ նաեւ զինադադարի պայմանագրերի ստորագրմանը:

Նոր իրողություններն ամրագրվեցին նաեւ Արցախի սահմանադրությամբ:

Մի փոքր նախաբանով սկսեցի, որովհետեւ վերջին շրջանում, քաղաքական, հանրային քննարկումներում թեմաներ են շրջանառվում, որոնք ոչ միայն արժեզրկում են մեր պատմությունն ու անցած ճանապարհը, այլ նոր վտանգներ են ստեղծում մեր պետականության համար:

Կեղծ օրակարգեր, որոնք մեզանից անկախ՝ տարբեր կենտրոնների ակտիվ ուղղորդմամբ, դաշտ են նետել այս կամ այն գործչի՝ «Արցախը ծախելու», «հողերը տալու» մասին կեղծ լուրեր:

Անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին մտածում կամ ինչի՞ էին ընդունակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսօր արդեն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է միանգամից արձանագրել՝ որեւէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով:

Այստեղ բացառությունը ՀՀ առաջին նախագահն էր՝ Լեւոն Տեր Պետրոսյանը, ով երկար ժամանակ է պնդում է, որ անհնար է Արցախը պահել ներկայիս կարգավիճակով:

Ցավոք, վերջին տասնամյակներում, անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար: Ու այս համատեքստում, «հող հանձնելը», դարձել է բոլոր իշխանությունների ներկայացվող ամենամեծ ու ամենածանր մեղադրանքը: Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա:

Ավելին՝ ես կարծում եմ, որ քանի ժողովուրդը պայքարում է, քանի ժողովուրդը գաղափարապես, արժեքային առումով տրամադրված է իր հաղթանակը պահելու, ապա ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր՝ ավելի վաղ հռչակած նպատակներից:

Այլ բան է, որ եթե մենք քանդենք մեր պետականության հենասյուները, ավերենք մեր եկեղեցին, թուլացնենք մեր բանակը, պառակտենք մեր հասարակությունն ու հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայությանը, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, երկրների համար նույն՝ «հողերը հանձնելու» պարարտ հող կստեղծենք:

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության եւ համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը:

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»,–գրել  է նա: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 12


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն