• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Քիմ Քարդաշյանի գովազդած բյութի միջամտության պատճառով սպա սրահի հաճախորդները ՄԻԱՎ-ով են վարակվել

Քիմ Քարդաշյանի գովազդած բյութի միջամտության պատճառով սպա սրահի հաճախորդները ՄԻԱՎ-ով են վարակվելՊլազմոթերապիան, որն արյան օգտագործմամբ բյութի միջամտություն է, դարձել է Ալբուքերկի (ԱՄՆ) սպա սրահի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառը: The Daily Mail-ը հայտնում է, որ փաստով հարուցվել է քրեական գործ:

2017 թվականին համանման միջամտություն է կատարել հանրահայտ Քիմ Քարդաշյանը: Դրա համար նրանից արյուն են վերցրել, հատուկ սարքում մաքրել թրոմբոցիտներից, իսկ հետո բարակ ասեղներով ներարկել դեմքի մեջ: Դրանից հետո «արյունե դիմակը» հանրաճանաչ է դարձել, սակայն դրա անցկացումը ոչ մի կերպ չի կարգավորվել տեղական եւ դաշնային մակարդակում: Մինչդեռ, գեղեցկության սրահներն այն առաջարկում են որպես հակատարիքային թերապիա:

Համանման միջամտությունը կիրառվում է բժշկական նպատակներով՝ վնասվածքները բուժելիս: Սակայն դրա՝ հակատարիքային էֆեկտը հիմնավորված չէ:



Ալբուքերկում VIP Spa-ն, որը հայտնվել է սկանդալի կոնտրոնում, փակվել էր 2018 թվականի սեպտեմբերին: Նյու Մեքսիկո նահանգի առողջապահության դեպարտամենտի տեսուչները պարզել են, որ սպա կենտրոնի առաջարկած միջամտությունները կարող են հաճախորդներին ենթարկել արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգին: VIP Spa-ի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո անցկացվում է նրա բոլոր հաճախորդների անվճար հետազոտություն: Այսօրվա դրությամբ լաբորատոր թեստ է անցել 130 մարդ:

Նահանգի գլխավոր դատախազ Հեկտոր Բալդերասը նախազգուշացրել է խուսափել այս վտանգավոր միջամտության կիրառումից, ինչպես նաեւ պաշտոնյաներին ու Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը (FDA) կոչ է արել այն իրենց վերահսկողության տակ վերցնել:   скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 9


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն