• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Աբովյանցին ցույց տվեց, որ ոչ մի «դըմփ-դըմփ-հու» չի կարող իրեն քաղաքացուց ամբոխի վերածել

Աբովյանցին ցույց տվեց, որ ոչ մի «դըմփ-դըմփ-հու» չի կարող իրեն քաղաքացուց ամբոխի վերածել«Ցավոք սրտի, երկրում սևի-սպիակի բաժանումը, սրան-նրան բռնելու, վզից բանդիկ կապելու անհանդուժողականության կոչերը հանրությանը դասակարգային թշնամիների բաժանելու և միմյանց հանդեպ ատելությունը խորացնելու շատ վտանգավոր միտում ունեն:

Սևի-սպիակի բաժանումը մեկ խնդիր էր փորձում լուծել` հանրության մի ստվար հատվածի, քաղաքացուն ամբոխի վերածել: Այս հաղթանակը ինձ համար շատ կարևոր էր, որ հայաստանցին, աբովյանցին ցույցը տվեց, որ ինքը ամբոխ չի դառնալու, ինքը հիշողություն, շնորհակալ լինելու զգացում և գործող քաղաքապետի հետ գործընկերային հարաբերություն ունի, և ոչ մի «դըմփ-դըմփ-հու» չի կարող իրեն քաղաքացուց սարքել ամբոխ»- Աբովյանում երեկ կայացած ընտրությունների մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ թեկնածուներից մեկի` գործող քաղաքապետի 30 համակիրներին ոստիկանության բաժին էին տարել` պատգամավորից հետաքրքրվեցինք, արդյո՞ք դա մտահոգիչ չէր, քանի որ  առերևույթ հնացանքի բացակայության պայմաններում այն հանրության կողմից կարող էր ընկալվել որպես այդ թեկնածուի դեմ վարչական ռեսուրսի չարաշահում.

«Հիմք ունեմ մտածելու, որ պատերի տակ լսած ասեկոսեների հիման վրա և հորինված պատճառաբանություններով ոստիկանություն տանելը, թե այսինչ տեղում վթարի հատ կապված կարիք կա նորից ձեզ լսել կամ օպերատիվ տեղեկություն ենք ստացել, որ դուք ապօրինի զենք եք կրում, պարզապես նպատակ ուներ կազմալուծել գործող քաղաքապետի շտաբի աշխատանքը: 

Ակնկալում եմ` ոստիկանությունը առաջիկայում պարզաբանում կտա, թե ինչո՞ւ օրվա տրաբեր ժամերի 30 համակիրներին տարան ոստիկանություն և ինչո՞ւ ոչ մեկի գրպանում իսկանդեր կամ մասսայական ոչնչացման զենք չգտան»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, Զոհրաբյանը նշեց, որ  վերջինս իր վրա էր վերցրել ցանկացած գործառույթ`բացի մարզպետի գործառույթից.

«Նա և՛ քննիչ էր, և՛ գլխավոր դատախազ էր, և՛ լրագրող էր, և դիտորդ ու վստահված անձ, ինչու չէ նաև թեկնածու էր, քանի որ քարոզարշավի օրերին իսկական թեկնածուն համառությամբ լռություն պահպանեց, աբովյանցին չհասկացավ` նա խոսել գիտի՞, թե չգիտի: Նրա փոխարեն խոսում էր մարզպետը: Եթե իշխանությունը գտնում է, որ մարզպետի գործառույթներում ներռավում ամեն բան և իրենց գոհացնում է մարզպետի աշխատանքը, ապա դա միայն իրենց խնդիրն է»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 11


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն